Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. երրորդ շաբաթ. tsnndatun.am
Երրորդ շաբաթում կարելի է մոր օրգանիզմում փնտրել հղիության նշանների արտահայտությունները: Արդեն բեղմնավորված ձվաբջիջը սկսում է արգանդի պատին ամրանալ և օրգանիզմում փոփոխություններ են առաջ գալիս:
Բայց դեռ վաղ է մտածել՝ կլինի՞ դաշտանի ուշացում, բայց արդեն ժամանակն է սկսել բժշկի նշանակած դոզայով ֆոլաթթվի ընդունումը: Պետք է նաև զգուշանալ մրսածությունից, հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և ուժեղ ազդեցության դեղերից:
Պտղի զարգացումը
Անմիջապես բեղմնավորումից հետո դեռևս սաղմը մարդկային ձևեր չի հիշեցնում. նա ընդամենը բջիջների կուտակում է, որը կարելի է տեսնել միայն շատ հզոր խոշորացույցով: Ձվաբջջի և սպերմատոզոիդի միավորման արդյունքում ձևավորվում է զիգոտա՝ բջիջ, որից հետագայում առաջանում են երեխայի օրգանիզմի բոլոր 100 հազար միլիարդավոր բջիջները:
Ձևավորվելով, զիգոտան սկսում է կիսվել և, միաժամանակ, տեղաշարժվել արգանդի փողով դեպի արգանդ: Բեղմնավորման երրորդ օրը այն կազմված է արդեն 16 բջջից, երկու օր անց՝ 250 բջջից: 6-7-րդ օրը այն կսկսի արգանդի լորձաթաղանթի վրա զարգացնել արյունատար անոթներ, որպեսզի դրանց օգնությամբ ապահովվի ապագա երեխայի սնուցումը: Հաջորդ շաբաթից սկսած, աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը էմբրիոնը կսկսի ստանալ մորից:
Մոր վիճակը
Այս էտապում ապագա մայրն արդեն արտահայտված զգում է հղիության նշանները: Որպեսզի հաստատվի դեռևս կասկածվող հղիությունը /այս շրջանում դեղատնային թեստը կարող է սխալ արդյունք տալ/, կինը պետք է շարունակի հետևել բազալ ջերմության ցուցանիշներին. հղիության երրորդ շաբաթվա վերջում այն բարձրանում է մինչև 37 աստիճան, ինչպես լինում է օվուլյացիայի ժամանակ: Եթե ջերմաստիճանի բարձրացում չկա, կարելի է սպասել դաշտանի սկզբին:
Հղիության նշանները
Դրանցից հիմնականը դաշտանադադարն է: Սակայն դաշտանի ուշացումը դեռ չի նշանակում, որ հղիությունն սկսված է: Այդ ուշացումը կարող է կապված լինել նաև հորմոնալ խանգարումների, տարբեր հիվանդությունների, անգամ հոգեբանական խնդիրների հետ: Պետք է տեղեկացված լինել, որ լինում են դեպքեր, երբ դաշտանը շարունակվում է հղիության ընթացքում: Դրա պատճառը պրոգեստերոն հորմոնի անբավարարությունն է: Որոշ բժիշկներ դա նորմալ են համարում, իսկ ոմանք պնդում են, որ այս դեպքում առկա է վիժման վտանգ:
Մեծանում են կրծքագեղձերը, դա արտահայտվում է գրեթե անմիջապես բեղմնավորումից հետո: Մեկ շաբաթ անց կինն զգում է տհաճ զգացողություններ կրծքագեղձերի շրջանում՝ բարձրանում է զգայունությունը, լինում է ձգող ցավ և ցավ հպման ժամանակ:
Հաճախ կրծքագեղձերի վրա երակային ցանց է հայտնվում, իսկ մելոնինի ազդեցությամբ սկսում են մգանալ պտուկները: Այս փոփոխությունների պատճառը հորմոնների ազդեցությունն է, որոնք մեծացնում են կրծքագեղձերի 15-20 հատվածների ծավալը, դրդում կաթի արտադրության համար պատասխանատու բջիջներն ու ուղիները:
Հաճախակի միզարձակումը հղիության առաջին շաբաթների ընթացքում արտահայտված է լինում, հետո նորմալանում է և կրկին հաճախանում վերջին շրջանում, երբ մեծացած արգանդը ճնշում է միզափամփուշտը: Հղիության առաջին նշաններից են նաև շուտ հոգնելը, արյան ճնշման նվազումը և քնկոտությունը: Դրա պատճառներն են՝ պրոգեստերոնի ավելացումը և ամբողջ անոթային համակարգի վերակազմավորումը: Հղիության հիմնական նշաններից է սրտխառնոցը, բայց այն հիմնականում արտահայտվում է հղիության 5-6-րդ շաբաթներից:
Ի՞նչ անել հղիության երրորդ շաբաթում
1. Կազմել բազալ ջերմաստիճանի գրաֆիկ: Ուղիղ աղիքում սնդիկային կամ էլեկտրոնային թերմոմետրի օգնությամբ չափումը հնարավորություն է տալիս պարզել օվուլյացիան և բեղմնավորման համար բարենպաստ օրերը:
2. Սկսել ընդունել վիտամին Е և յոդոմարին: Տոկոֆերոլը՝ վիտամին Е-ն, շատ կարևոր է ապագա մոր օրգանիզմի նորմալ գործունեության համար: Նույն կերպ հղիության ընթացքում ավելանում է յոդի պահանջը:
3. Շարունակել ֆոլաթթվի ընդունումը: Ֆոլաթթուն՝ վիտամին В9, անհրաժեշտ է պլացենտայի նորմալ աշխատանքի համար: Այն օգնում է նաև ապագա երեխայի նյարդային խողովակի ձևավորմանը: Այս վիտամինը խիստ կարևոր է նաև հղիության պլանավորման շրջանում:
Ի՞նչ պետք է իմանալ հղիության 3-րդ շաբաթվա մասին
Ի՞նչ ուտել տօքսիկոզի ժամանակ: Վաղ տօքսիկոզի ամենատարածված ախտանշանը սրտխառնոցն է՝ քիչ արտահայտվածից մինչև շատ արտահայտված: Հաջորդը՝ արթնանալուց անմիջապես հետո` գլխապտույտը: Պետք է մահճակալի կողքին դնել թխվածքաբլիթ, փոքրիկ հացիկներ և ուտել դրանք անկողնուց վեր կենալուց 15-20 րոպե առաջ: Այն կանցկացնի սրտխառնոցը, իսկ գլյուկոզայի ներմուծումը օրգանիզմ էներգիա և ուժ կհաղորդի:
Տոքսիկոզի նշանները կարող են զգացվել նաև օրվա ընթացքում՝ հոտերի նկատմամբ ռեակցիաներով: Եթե հոտերի նկատմամբ զգայունությունը խանգարում է անգամ մի փոքր սնունդ ընդունել, պետք է սեղանին մոտենալ միայն այն ժամանակ, երբ կերակուրներն այլևս տաք չեն և նրանց հոտը գրեթե չի զգացվում:
Չնայած տոքսիկոզի ժամանակ ածխաջրատներով հարուստ մթերքների նկատմամբ հակում է առաջանում, միևնույն է, պետք է ավելի շատ օգտագործել սպիտակուցային սնունդ: Անհրաժեշտ է խուսափել ճարպոտ և տապակած կերակուրներից, որպեսզի ստամոքս-աղիքային համակարգը նորմալ գործի: Մթերքը պետք է եփել կամ պատրաստել գոլորշու վրա: Լավ մարսողության համար ցանկալի է սնվել փոքր քանակներով և ուտելուց անմիջապես հետո չպառկել:
Սրտխառնոցն անցկացնելու համար պետք է վերահսկել նաև հեղուկների ընդունումը: Պետք է շատ հեղուկ ընդունել, բայց ոչ միանգամից, այլ` կումերով, ամբողջ օրվա ընթացքում: Գերադասելի են ջուրը, բուսական թեյերը, նանայի և կոճապղպեղի թուրմը /այս թուրմը բնական օգնող միջոց է սրտխառնոցի դեմ/, կոմպոտներ, ջրով նոսրացված հյութեր: Որոշ կանայք իրենց մոտ միշտ պահում են խնձորի, ցիտրուսային մրգերի, չրերի կամ ընկույզի կտորներ, որպեսզի անցկացնեն հանկարծ ի հայտ եկող սրտխառնոցի նոպաները:
|
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն